18:00  ,  12 սեպտեմբերի, 2014

Արսեն Ջուլֆալակյանն՝ աշխարհի չեմպիոն

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում պայքարեց խորվաթ Նեւեն Զուգայի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում խորվաթ ըմբիշը դիմեց կոշտ պայքարի, գլխով հարվածների, սակայն Արսեն Ջուլֆալակյանը վստահորեն դիմադրեց եւ պահպանեց առավելությունը՝ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվել մեքսիկացի Խուան Էսկոբարից։ Եզրափակիչի ուղեգրի համար Ջուլֆալակյանըպարտության էր մատնել վրացի Զուրաբի Դատունաշվիլին։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում