13:57  ,  12 սեպտեմբերի, 2014

Ալեքսանդր Թումասյանը վիրահատվել է (ֆոտո)

Ֆինլանդիայի «Յարո» թիմի կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը, ով այս 2014թ. հունիսին նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում, վիրատավել է:

«Արդեն չորս ամիս է, ինչ մոտս հայտնաբերվել էր մարզիկների այդ վնասվածքը՝ մարզիկի ճողվածքը (աճուկային): Ցանց են տեղադրել, այժմ ամեն ինչ կարգին է: Երեք շաբաթ հետո լիովին ապաքինված կլինեմ եւ կմիանամ թիմին»,- ասաց Ալեքսանդր Թումասյանը:

Ալեքսանդր Թումասյանը «Յարո» է տեղափոխվել 2013թ. ապրիլին Սոչիի «Ժեմչուժինայից»: Ֆինլանդիայի ընթացիկ առաջնության 26 տուրից հետո «Յարոն» 7-րդ տեղում է:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ facebook-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով