11:52  ,  12 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտավոր է ձեռք բերել Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքները, եթե նա խփի 5 գոլ

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կդառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լիարժեք ֆուտբոլիստ, եթե անցկացնի 15 հանդիպում եւ դառնա 5 գոլի հեղինակ, հաղորդում է  Calciomercato-ն։

Եթե այս պայմանները կատարվեն, ապա Անգլիայի 20-ակի չեմպիոնը պարտավոր է «Մոնակոյից» 35 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Հիշեցնենք, որ Ֆալկաոն անգլիական ակումբ է տեղափոխվել վարձավճարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս