14:32  ,  11 սեպտեմբերի, 2014

«Չելսին» հետաքրքրվում է «Բարսելոնայի» 11-ամյա կիսապաշտպանով

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» 11-ամյա կիսապաշտպան Խավյեր Սիմոնսին, հաղորդում է Daily Star-ը։

Անգլիական ակումբն արդեն առաջարկ է արել հոլանդացուն, սակայն Իսպանիայի փոխչեմպիոնը կարողացել է համոզել Սիմոնսի ընտանիքին մնալ Իսպանիայում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս