13:20  ,  11 սեպտեմբերի, 2014

Յան Պորտերֆիլդ. Մեծ սիրո պատմություն (ֆոտո)

7 տարի առաջ՝ 2007 թվականի սեպտեմբերի 11-ին լուր հայտնվեց, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը մահացել է: Այնպես չէ, որ այդ լուրը ականկնալի բերեց: Բոլորը գիտեին, որ մարզիչը քաղցկեղով հիվանդ է: Նրա մահվան օրը բազմաթիվ երկրպագուներ գնացին ՀՖՖ-ի շենքի մոտ՝ մոմեր վառելու եւ ծաղիկներ դնելու: Կարծեմ դա առաջին եւ դեռեւս միակ դեպք է, որ օտարերկրացի մասնագետին մեր երկրում այդքան սիրեն եւ հարգեն անգամ նրա մահվանից տարիներ անց:

Պորտերֆիլդի ֆուտբոլիստի կարիերայի ամենակարեւոր պահը 1973-ին Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես գալն էր: Նա «Ուեմբլիում» դարձավ հաղթական գոլի հեղինակ «Սանդերլենդի» կազմում: Մարզչական կարիերայում նա աշխատել է հիմնականում անգլիական ակումբներում: Երբ 2006-ին Պորտերֆիլդը պայմանագիր կնքեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, Հայաստանի հավաքականին սպասվում էր նոր ընտրական փուլ: Առաջին խաղը հայերը հյուրընկալվելիս պարտվեցին բելգիացիներին, Ֆինլանդիայի հետ այստեղ ոչ ոքի խաղացին, արտագնա խաղում պարտվեցինք նվազագույն հաշվով, հետո եղավ Սերբիայի հետ ցավալի 0։3 հաշվով եւ լեհերից կրած նվազագույն հաշվով պարտությունը: Եվ կրկին հիասթափության մեծ ալիք բարձրացավ, ամեն ինչ կորած թվաց: Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, մենք շտապեցինք: Հայաստանի հավաքականը 2007-ի հունիսի 2-ին Ալմա Աթայում հաղթեց ղազախներին: Չորս օր անց Երեւանում սենսացիոն հաղթանակ տարավ խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ: Օգոստոսին Երեւան էր ժամանալեւ Պորտուգալիան: Հայերը առաջինը բացեցին խաղի հաշիվը եւ եթե անհեթեթ սխալը չլիներ, գուցե եւ հաղթեինք այդ խաղում: Քաղցկեղով հիվանդ Յան Պորտերֆիլդին բժիշկներ արգելեցին գալ Հայաստան, բայց նա եկավ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դեռ երկար հիշում էին եւ պատմում, թե ինչպես վատառողջ մարզիչը մոտենում էր նրանցից յուրաքանչյուրին եւ հոգեբանորեն ուժ տալիս: «Նա ստիպում էր մեզ հավատալ, որ մենք կարող ենք եւ մենք իսկապես հավատում էինք»,- ասում էին ֆուտբոլիստները: 

Հիշում եմ Պորտուգլիայի խաղին Մոսկվայից ժամանած կողքիս նստած երկրպագուները ասացին: Հայերն այնքան արգեսիվ են խաղում ասես նրանք են պորտուգալացիները: Երկրպագուներն այդ խաղում մեծ պաստառ էին պատրաստել «Thank you mister Poterfield» գրությամբ։

Ուշագրավն այն էր, ար այդ ժամանակ հավաքականում չկային աստղեր, իսկ թիմը խաղում էր վառ եւ վստահ: Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր շոտլանդացի մարզիչը բացականչում «Հայաստան», ինչպես է համբուրում Հայաստանի զինանշանը: Նա չէր թաքնցում, որ Հայաստանը յուրահատուկ կերպով սիրում է: Նրա մահվան առթիվ ՖԻՖԱ-ն ցավակցական ուղերձ հղեց ոչ միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, այլեւ ամբողջ հայ ազգին:

Ցավոք, Պորտերֆիլդը շատ շուտ հեռացավ կյանքից: Նա չհասցրեց մյուսներին փոխանցել իր հմուտ հոգեբանի գիտելիքները եւ սերը դեպի Հայաստանը: Պորտերֆիլդի մահից հետո հավաքականի ներսում կրակը մարեց: Սկսվեց պարտությունների շարքը…

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում