10:48  ,  3 սեպտեմբերի, 2014

Ռամոս. Չեմ կարծում, որ Իսպանիայի հավաքականը կփոխի խաղաոճը

Չավին եւ Խաբի Ալոնսոն շատ կարեւոր էին մեզ համար։ Նրանք մեծ ավանդ ունեին մեր վերջին հաջողություններում, ասել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը՝ խոսելով կիսապաշտպաններ Չավիի եւ Խաբի Ալոնսոյի՝ Իսպանիայի հավաքականից հեռանալու մասին։

«Սակայն թիմում կան նոր սերնդի ֆուտբոլիստներ, ովքեր մոտիվացված են եւ ցանկանում են հաղթել։ Չեմ կարծում, որ թիմի խաղաոճը կփոխվի։ Հավաքականն իր անհատականությունն ունի, որը պետք չէ կորցնել»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ իսպանացիները սեպտեմբերի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում