10:07  ,  3 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյան vs Վեսելին Տոպալով

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի 7-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։

6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի երկու միավոր, իսկ բուլղարացին՝ 2.5։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով հաղթել է բոլոր պարտիաներում։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 7-րդ տուրում սպիտակներով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Կարուանայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, 7-րդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով