09:50  ,  3 սեպտեմբերի, 2014

US Open. Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Չորրորդ շրջանում Ֆեդերերը 6։4, 6։3, 6։2 հաշվով հաղթել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Քառորդ եզրափակիչում շվեյցարացու մրցակիցը կլինի ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։

US Open, տղամարդիկ, չորրորդ շրջան

Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)՝ 5:7, 6:7 (6), 5:7

Մարին Չիլիչ (Խորվաթիա) - Ժիլ Սիմոն (Ֆրանսիա)՝ 5:7, 7:6 (3), 6:4, 3:6, 6:3

Թոմաշ Բերդիխ (Չեխիա) - Դոմինիկ Թիմ (Ավստրիա)՝ 6:1, 6:2, 6:4

Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Իսպանիա) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 4:6, 3:6, 2:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով