09:29  ,  3 սեպտեմբերի, 2014

Ֆալկաոյի հայր. «Ռեալը» ցանկանում էր որդուս ստանալ որպես նվեր

Եթե ունես փող եւ մտնում ես խանութ շապիկ ձեռք բերելու համար, դու պետք է որոշես գնում ես այն, թե ոչ, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հայրը՝ խոսելով որդու՝ Մադրիդի «Ռեալ» չկայացած տրանսֆերի մասին։

«Ռեալը» չէր ցանկանում գումար վճարել որդուս համար, իսկ այդպես չի լինում։ Այնպիսի տպավորություն էր, որ նրանք ցանկանում էին ֆուտբոլիստին ստանալ որպես նվեր։ Սակայն պետք է ընդունել «Ռեալի» դիրքորոշումը, քանի որ վճարողը հենց նրանք էին»,- Ռադամել Գարսիայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի վարձավճարով կխաղա Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում