02:47  ,  3 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց, Կարուանան անկասելի էր

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 6-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Պարտիան ավարտվեց 44-րդ քայլում։

Առաջին շրջանում գրոսմայստերները նույնպես բաժանվել էին խաղաղությամբ: Իտալացի Ֆաբիանո Կարուանան երկրորդ հաղթանակը տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի միջեւ պարտիան ավարտվեց ոչ ոքի։

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է Կարուանան: Արոնյանն ունի 2 միավոր եւ Նակամուրայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Sinquefield Cup, 6-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5։0.5

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1։0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5։0.5

Մրցաշարային աղյուսակ 

1. Ֆաբիանո Կարուանա՝ 6

2. Մագնուս Կարլսեն՝ 3.0

3. Վեսելին Տոպալով՝ 2.5

4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2.5

5. Լեւոն Արոնյան՝ 2

6. Հիկարու Նակամուրա՝ 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս