01:00  ,  3 սեպտեմբերի, 2014

Վալդանո. Ալոնսոն եւ Դի Մարիան «Ռեալի» ուղեղն էին

Ալոնսոն կենսական նշանակություն ուներ թիմի համար, քանի որ միշտ պատրաստ էր զոհաբերել իրեն, ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Խորխե Վալդանոն՝ խոսելով իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի եւ արգենտինացի Անխել Դի Մարիայի՝ «Արքայական ակումբից» հեռանալու մասին։

«Խաբին շատ խելացի խաղացող է։ Այնպիսի տպավորություն ունեի, որ հենց նա է իսկական առաջատարը։ Նա եւ Դի Մարիան շատ խելացի էին գործում եւ թիմի ուղեղն էին։ Մեկը խաղային ինտելեկտի, իսկ մյուսը՝ էներգիայի շնորհիվ»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ալոնսոն տեղափոխվել է Մյունխենի «Բավարիան», իսկ Դի Մարիան՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում