00:40  ,  3 սեպտեմբերի, 2014

«Էվերտոնը» վարձակալեց Գեւորգ Ղազարյանի ակումբակցին

Անգլիական «Էվերտոնը» վարձակալեց հունական «Օլիմպիակոսի» բելգիացի հարձակվող Դեւիդ Էնենին, հաղորդում է BBC-ն։

Անգլիական ակումբն 18-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մեկ տարով։ Գործարքն իրականացվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Բելգիացին օգոստոսին պայմանագիր էր կնքել հունական ակումբի հետ։ Մինչ այդ նա հանդես էր գալիս «Անդերլեխտում»։

Հիշեցնենք, որ Հունաստանի չեմպիոնի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում