00:17  ,  3 սեպտեմբերի, 2014

Ֆիլիպ Լամ. Գերմանիայի հավաքականից կհեռանայի, նույնիսկ եթե չդառնայի աշխարհի չեմպիոն

Հիանալի ժամանակ անցկացրեցի հավաքականում եւ կարող եմ ասել, որ այս 10 տարիները ֆանտաստիկ էին, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը՝ խոսելով Գերմանիայի հավաքականից հեռանալու պատճառների մասին։

«Սակայն այժմ նախընտրում եմ հեռանալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս եւ ակումբի հետ, որի հետ ունեմ չորս տարվա պայմանագիր։ Երկար եմ մտածել, սակայն այդ որոշումը կկայացնեի նույնիսկ այն դեպքում, եթե չդառնայի աշխարհի չեմպիոն։ Սակայն ընդունում եմ, որ հավաքականից հեռանում եմ հաղթողի կարգավիճակում»,- Գերմանիայի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է TMW-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին կկայանա Գերմանիա - Արգենտինա ընկերական հանդիպումը։ Թիմերը հանդիպել էին ԱԱ-2014-ի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում