23:59  ,  2 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնան» տրանսֆերների վրա ծախսել է 157 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեղեկություններ տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ծախսերի մասին, փոխանցում է Իսպանիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։

Կատալոնական ակումբը տրանսֆերների վրա ծախսել է 157.25 միլիոն եվրո, որից 81.25 միլիոնը՝ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի՝ անգլիական «Լիվերպուլից» տեղափոխությանը։

Ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեի համար «Բարսելոնան» վճարել է 20 միլիոն եվրո, Իվան Ռակիտիչի՝ 18, Կլաուդիո Բրավոյի եւ Մարկ-Անդրե տեր Շտեգենի՝ 12-ական միլիոն եվրո։ Դուգլասի տրանսֆերը կատալոնական ակումբի համար արժեցել է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում