23:44  ,  2 սեպտեմբերի, 2014

Վասիլեւ. Ռոդրիգեսը եւ Ֆալկաոն «Մոնակոյից» հեռացան ֆինանսական «ֆեյր-փլեյի» պատճառով

Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն ունենալու եւ տուգանքից խուսափելու համար ստիպված ենք կատարել ֆինանսական «ֆեյր-փլեյի» կանոնները, ասել է «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլեւը՝ բացատրելով կոլումբացի կիսապաշտպան Ռադամել Ֆալկաոյի եւ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ թիմից հեռանալու մասին։

«Մեր ակումբը մեծ ամբիցիաներ ունի, սակայն չենք պատրաստվում գումար վատնել։ Չենք պատրաստվում ձեռք բերել բոլորին՝ կրկին երկրորդ տեղում հայտնվելու համար։ Պետք է հավատանք այն աշխատանքին, որը կատարում ենք»,- Վասիլեւի խոսքը մեջբերում է Todomercadoweb.es-ը։

Հիշեցնենք, որ Ֆալկաոն մեկ տարի վարձավճարով կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Ռոդրիգեսը 80 միլիոն եվրոյով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում