Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի պաշտպան Էրիկ Դուրմը երկարաձգեց պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ, հաղորդում է դորտմունդցիների պաշտոնական կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը։ Գործարքի ֆինանսական մանրամասները դեռ չեն հաղորդվում։ 22-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի մեկնարկած առաջնությունում մասնակցել է երկու հանդիպման։
Հիշեցնենք, որ Էրիկ Դուրմը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում