22:17  ,  2 սեպտեմբերի, 2014

Ռոնալդու. Այսպիսի մեկնարկից հետո «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ էր Ֆալկաոն

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը «Մոնակոյից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է 28-ամյա ֆուտբոլիստին։

«Ֆալկաոն շատ լավ ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ վարվեց, երբ նրա հետ պայմանագիր կնքեց։ Անգլիայի առաջնությունում այսպիսի վատ մեկնարկից հետո նրանց հարկավոր էր Ֆալկաոյի նման ֆուտբոլիստ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի երրորդ տուրից հետո Լուի վան Գալի թիմն ունի 2 միավոր՝ զբաղեցնելով 14-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս