21:53  ,  2 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը հրաժեշտ է տվել 17 ֆուտբոլիստների

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել են 17 ֆուտբոլիստներ, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմը լքել են Դանիել Ուելբեքը, Ալեքսանդր Բյուտները, Բեբեն, Պատրիս Էվրան, Սինձի Կագավան, Թոմ Լոուրենսը, Ռիո Ֆերդինանդը, Նեմանյա Վիդիչը, Ֆեդերիկո Մակեդան, Ուիլֆրիդ Զահան, Նանին, Նիկ Փաուելը, Վանյա Միլինկովիչը, Խավյեր Հերնանդեսը, Մայքլ Քինը, Թոմ Քլեւերլին, իսկ Ռայան Գիգսն ավարտել է կարիերան։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը ձեռք է բերել իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերային, արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյին, անգլիացի պաշտպան Լյուկ Շոուին, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդին, ինչպես նաեւ «Մոնակոյից» վարձակալել Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում