21:15  ,  2 սեպտեմբերի, 2014

«Մոնակոյի» երկրպագուները պահանջել են վերադարձնել աբոնեմենտների վճարները

«Մոնակոյի» երկրպագուներն ակումբի ղեկավարությունից պահանջել են վերադարձնել աբոնեմենտների վրա ծախսված գումարները, հաղորդում է L'Equipe-ը։

Նրանք ակումբի ղեկավարությանն ուղարկել են նամակ, որում իրենց դժգոհություն են հայտնել կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի եւ հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հեռանալու վերաբերյալ։ Երկրպագուներն իրենց խաբված են զգում։

Հիշեցնենք, որ Ֆալկաոն մեկ տարի վարձավճարով կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Ռոդրիգեսը 80 միլիոն եվրոյով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում