103-ամյա ճապոնացի Հիդեկիչի Միյաձակին մարտահրավեր է նետել 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթին։ Նա ցանկանում է մրցել 6-ակի օլիմպիական չեմպիոնի հետ, հաղորդում է Sport Illustrated-ը։
Ճապոնացին, ով 100 տարեկանից բարձր արագավազորդների մրցումներում աշխարհի ռեկորդ է սահմանել, ցանկանում է ջամայկացուն մարտահրավեր նետել 5 տարուց։
Հիշեցնենք, որ Բոլթը 100 մետր վազքի մրցումների աշխարհի ռեկորդակիր է՝ 9.58 վայրկյան, իսկ Միյաձակիի ցուցանիշն է 29.83։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում