20:33  ,  2 սեպտեմբերի, 2014

Բունդեսլիգա. Երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը

Bundesliga.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:2 հաշվով հաղթել էր «Աուգսբուրգին», իսկ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Լեւերկուզենի «Բայերը»։

Բունդեսլիգա, խորհրդանշական հավաքական, երկրորդ տուր

Դարպասապահ. Ռալֆ Ֆերման («Շալկե»)։

Պաշտպաններ. Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա»), Թին Յեդվայ («Բայեր»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»)։

Կիսապաշտպաններ. Քարիմ Բելարաբի («Բայեր»), Խաբի Ալոնսո («Բավարիա»), Մարիո Վրանչիչ («Պադերբորն»), Մարկո Ռոյս («Բորուսիա»)։

Հարձակվողներ. Էլիաս Կաչունգա («Պադերբորն»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում