20:13  ,  2 սեպտեմբերի, 2014

Գրան պրի. Էլինա Դանիելյանի երրորդ հաղթանակը

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովային։

Սա Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհու երրորդ հաղթանակն էր։ 8-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 4.5 միավոր եւ բաժանում է 4-ից 6-րդ տեղերը:

Առաջատարներն են 6,5-ական միավոր հավաքած չինուհիներ Հոու Յիֆանն ու Յու Վենջունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս