Ֆուտբոլի Լատվիայի թիմի հետ ընկերական խաղին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզվել Ռիգայում։
Բեռնար Շալանդի թիմը մարզվել է «Սկոնտո» ստադիոնում, որտեղ սեպտեմբերի 3-ին կկայանա ընկերական հանդիպումը։
Հիշեցնենք, խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։ Հանդիպումը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը՝ Գեդիմինաս Մաժեյկայի գլխավորությամբ։
(Ֆոտո՝ NEWS.am Sport)
Վերա Մարտիրոսյան՝ Ռիգայից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում