19:28  ,  2 սեպտեմբերի, 2014

«Սպարտակը» Ռուսաստանի առաջնության հայտացուցակում ընդգրկել է 79 ֆուտբոլիստների

Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության հայտացուցակում ընդգրկել է 79 ֆուտբոլիստների, հաղորդում է Rsport-ը։

Դա ամենամեծ ցուցանիշն է մասնակիցների մեջ։ Երկրորդ տեղում է Գրոզնիի «Թերեկը»՝ 75, Տուլայի «Արսենալն» երրորդն է՝ 72։ Ամենաքիչ թվով ֆուտբոլիստներ հայտավորել է «Ռոստովը»։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի առաջնության 16 ակումբները հայտավորել են 944 ֆուտբոլիստների։

Հիշեցնենք, որ «Սպարտակում» հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում