18:50  ,  2 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ տրանսֆերային պատուհանի ավարտից հետո (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»` ամռանը կատարած ձեռքբերումներին։

Մոմանիի ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպիսի տեսք ունի Անգլիայի 20-ակի չեմպիոնը կազմի համալրումից հետո։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը ձեռք է բերել իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերային, արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյին, անգլիացի պաշտպան Լյուկ Շոուին, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդին, ինչպես նաեւ «Մոնակոյից» վարձակալել Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում