18:11  ,  2 սեպտեմբերի, 2014

Ռոնալդու. Փոփոխությունները կարող են դրական ազդել, սակայն կարող է լինել նաեւ հակառակը

Չիչարիտոն եւս մեկ ֆուտբոլիստ է, ով կօգնի «Ռեալին»։ Հույս ունեմ՝ նա շուտ կհարմարվի։ Եթե նրա մոտ ամեն ինչ կարգին լինի, ապա նա անպայման կօգնի թիմին, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խոսելով Արքայական ակումբում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Դի Մարիայի եւ Ալոնսոյի հեռանալուց եւ Կրոսի ու Խամեսի տեղափոխությունից հետո «Ռեալի» խաղաոճը կփոխվի։ Այս ֆուտբոլիստները նույն մակարդակի են, սակայն այլ խաղաոճեր ունեն։ Հնարավոր է, որ այս փոփոխությունները դրական ազդեցություն ունենան, սակայն կարող է լինել եւ հակառակը։ Հույս ունեմ, որ մեզ համար ամեն ինչ լավ կավարտվի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում