17:54  ,  2 սեպտեմբերի, 2014

«Բորուսիան» ամռանը տրանսֆերների վրա ամենաշատն է ծախսել Գերմանիայում

Գերմանիայի առաջնությունը ներկայացնող ակումբներն ամառային տրասնֆերային պատուհանի ընթացքում ծախսել են 284 միլիոն եվրո։

Ամենաշատը ծախսել է Դորտմունդի «Բորուսիան»՝ 54 միլիոն եվրո։ Մյունխենի «Բավարիան» կազմը համալրելու համար տրամադրել է 50 միլիոն, Լեւերկուզենի «Բայերը»՝ 29 միլիոն, իսկ «Համբուրգը»՝ 26 միլիոն եվրո, հաղորդում է  La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» ամռանը ձեռք է բերել գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերին, ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային, կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսին եւ իտալացի Չիրո Իմոբիլեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում