17:27  ,  2 սեպտեմբերի, 2014

Դանիել Ալվեշը «Բարսելոնայից» կհեռանա 2015-ին

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը թիմից կհեռանա 2015 թվականին, երբ ավարտվի նրա պայմանագիրը։ Այդ մասին հաղորդել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան։

«Շատ ուրախ ենք, որ Դանի Ալվեշը մնաց թիմում։ Պայմանավորվեցինք, որ նա կհեռանա 2015 թվականին»,- Սուբիսարետայի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» թվիթերյան էջը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Միլանի «Ինտերը», սակայն բրազիլացին որոշում է կայացրել մնալ Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում