17:11  ,  2 սեպտեմբերի, 2014

Կագավայի վերադարձը «Բորուսիա» մարկետինգային քայլ է

Կագավայի տրանսֆերը դրական ազդեցություն կունենա ակումբի կոմերցիոն գործունեության վրա, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» մարկետինգային տնօրեն Կարստեն Կրամերը՝ խոսելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավայի վերադարձի մասին։

«Սինձիի վերադարձը մեզ համար ուժեղ ազդակ կունենա ասիական շուկայում։ Այս տրանսֆերը մեզ համար ճիշտ քայլ էր»,- Կրամերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Կագավայի տրանսֆերի համար գերմանական ակումբը վճարել է 8 միլիոն եվրո: Կողմերը կնքել են չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում