16:33  ,  2 սեպտեմբերի, 2014

Լատվիա - Հայաստան խաղը կցուցադրի «Արմենիան»

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լատվիայի ազգային հավաքականների միջեւ սեպտեմբերի 3-ին կայանալիք ընկերական խաղը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Ռիգա, որտեղ արդեն անցկացրել է առաջին մարզումը: Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:45-ին: Խաղը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը՝ 36-ամյա Գեդիմինաս Մաժեյկայի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով