16:50  ,  2 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլային աշխարհը Թոմաս Մյուլերին հիշեցնում է շնաձկների ակվարիումի

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ֆուտբոլային աշխարհը համեմատել է շնաձկների ակվարիումի հետ:

«Ֆուտբոլային աշխարհն ինձ հիշեցնում է շնաձկների ակվարիումի: Այնտեղ ողջ են մնում միայն լավագույնները: Եթե դու վնասվածք ունես կամ չես ցուցադրում քո լավագույն որակները, ապա անմիջապես հայտնվում է մեկը, ով պատրաստ է զբաղեցնել քո տեղը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ 2 առաջնություններում Մյուլերը խփել է 5-ական գոլ, իսկ 2010-ին ճանաչվել է «Մունդիալի» լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում