16:05  ,  2 սեպտեմբերի, 2014

Գերմանիայի հավաքականն ունի նոր ավագ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը նշանակվել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ավագ, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության թվիթերյան էջը:

30-ամյա Շվայնշտայգերը կփոխարինի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամին, ով ԱԱ-2014-ից հետո հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին:

Բաստիան Շվայնշտայգերը 2004-ից է խաղում Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրած 108 հանդիպումներում դարձել է 23 գոլի հեղինակ: Միչեւ այս նա ազգային թիմի փոխավագն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում