15:50  ,  2 սեպտեմբերի, 2014

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատ ծախսած առաջնությունները

Transfermarkt-ը ներկայացրել է ֆուտբոլային առաջնությունները ֆինանսական հաշվետվությունն ամառային տրանսֆերային պատուհանների ժամանակ:

Ամենաշատը ծախսել են Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբները, որոնք ամռանը 1.03 միլիարդ եվրո են ներդրել նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Անգլիացիներին հաջորդում են իսպանական Պրիմերան ու իտալական A Սերիան:

Ամռանն ամենաշատ գումարներ ծախսած առաջնությունները

1. Պրեմյեր լիգա - 1,03 միլիարդ եվրո

2. Պրիմերա - 481,88 միլիոն եվրո

3. A Սերիա - 326,37 միլիոն եվրո

4. Բունդեսլիգա - 283,66 միլիոն եվրո

5. «Լիգա-1» - 134,06 միլիոն եվրո

6. Անգլիայի Չեմպիոնշիփ - 103,13

7. Պորտուգալիայի առաջնություն - 99,09 միլիոն եվրո

8. Ռուսաստանի Պրեմյեր լիգա - 73,04 միլիոն եվրո

9. Թուրքիայի առաջնություն - 72,34 միլիոն եվրո

10. Քաթարի առաջնություն - 57,10 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում