15:20  ,  2 սեպտեմբերի, 2014

Ռոբերտ Արզումանյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը

Ղազախական «Ակտոբեի» կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը հարցականի տակ է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի: Այժմ Արզումանյանը ֆիզիոթերապեւտիկ հսկողության տակ է, իսկ նրա վնասվածքի լրջությունը պարզ կդառնա ավելի ուշ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականը Ռիգայում ընկերական հանդիպում է անցկացնելու Լատվիայի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին խաղում Կոպենհագենում մրցելու է դանիացիների դեմ: Այդ խաղերին չեն մասնակցելու նաեւ վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանը ու Արաս Օզբիլիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում