14:51  ,  2 սեպտեմբերի, 2014

Դի Մարիա. Վերջին շրջանում «Ռեալում» մնում էի Ռոնալդուի շնորհիվ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անխել Դի Մարիան խոսել Մարդիդի «Ռեալից» հեռանալու մասին՝ անդրադառնալով նաեւ Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ռոնալդուն լավագույն ընկերներիցս է: Հենց նրա համար էի վերջին շրջանում խաղում «Ռեալում»: Թիմից հեռացա մաժորային նոտայով, քանի որ 10-րդ անգամ դարձանք Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

«Մանչեսթեր Յունայթեդից» շնորհակալ եմ, որ վճարեցին իմ համար պահանջվող գումարը: Ուժ չեմ խնայել՝ «Սանտիագո Բերնաբեու» տեղափոխվելու առաջին իսկ օրից»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է անգլիական ֆուտբոլի համար ռեկորդային 59,7 միլիոն ֆունտ ստերլինգ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում