14:37  ,  2 սեպտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականի համար շատ բարդ է լինելու

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Լատվիայում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսեց Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի, իր մարզավիճակի եւ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի մասին: Հայաստանի հավաքականի 40-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Ռիգա, որտեղ սեպտեմբերի 3-ին կկայանա Լատվիայի դեմ ընկերական խաղը:

Ռոման, վերջերս դարձաք 40 տարեկան: Ի՞նչն է օգնում պահպանել լավ մարզավիճակ: 

Ինչպես գիտեք, հանդես եմ գալիս «Դինամոյում»: Դա ինձ համար մեծ խթան է: Բացի այդ, ունեմ Հայաստանի հավաքականին օգնելու շատ մեծ ցանկություն: Այդ միտքն օգնում եւ ուժ է տալիս ինձ:

Վաղը Հայաստանի հավաքականը կխաղա Լատվիայի հետ, իսկ հետո Դանիայի դեմ ընտրական հանդիպումն է: Հայաստանի հավաքականն ունի լուրջ կորուստներ: Ինչպե՞ս կարելի է լրացնել դրանք:

Այո, կորուստները մեծ են: Բացի այդ, մեր պահեստայինների նստարանը այնքան էլ երկար չէ: Մեզ մնում է դուրս գալ խաղադաշտ եւ խաղալ մեր ուժերի 100 տոսկոսից էլ ավելի: Այդ դեպքում հնարավոր է հաջողություն լինի: Ամեն դեպքում, մեզ համար շատ դժվար է լինելու:

Զրուցո՞ւմ եք Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հետ: Ինչպե՞ս են նրանք:

Գիտեք շատ հաճախ զրուցել չի հաջողվում: Միայն խաղերի ժամանակ: Գիտեմ, որ Յուրան գրեթե ապաքինվել է, իսկ Արասին դեռ ժամանակ է հարկավոր:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի շանսերն այս ընտրական խմբում: Այն շատ բա՞րդ է, թե՞ անցանելի է:

Չնայած սարսափ ներշնչող հավաքականներ կան մեր խմբում, բայց մենք ունենք խմբից դուրս գալու հնարավորություն: Գոնե այս տարի մենք կարող ենք եւ պետք է հավասար պայքար մղենք:

Վերա Մարտիրոսյան՝ Լատվիայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով