13:30  ,  2 սեպտեմբերի, 2014

Լեգենդար ֆուտբոլիստները՝ Հռոմի պապի կազմակերպած ընկերական խաղում

Հռոմի Օլիմպիական ստադիոնում ընկերական խաղ է անցկացվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թիմ Scholas-ի ու միլանյան «Ինտերի» լեգենդար պաշտպան Խավյեր Զանետիի Pupi foundation թիմի միջեւ: Խաղը կազմակերպել է Հռոմի պապը:

Զանետիի թիմն առավելության է հասել 6:3 հաշվով: Հանդիպմանը մասնակցել են մի շարք աստղային ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Դիեգո Մարադոնան, Ռոբերտո Բաջոն, Ջանլուիջի Բուֆոնը, Զինեդին Զիդանը, Լիոնել Մեսին, Նեյմարը, Անդրեա Պիրլոն, Ալեսանդրո դել Պյերոն, Անդրեյ Շեւչենկոն:

Ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոն դարձել է դուբլի հեղինակ՝ գոլերից մեկը խփելով Պանենկայի հարվաճով: Ռոբերտո Բաջոն գոլի հեղինակ է դարձել Դիեգո Մարադոնայի գոլային փոխանցումից հետո: Հանդիպումն անցկացվել է ռասիզմի դեմ պայքարի շրջանակում:

Խաղից առաջ Մարադոնան Արգենտինայի հավաքականի 10 համարի մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին, ով ներկա չի եղել հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում