12:33  ,  2 սեպտեմբերի, 2014

Ամռան 10 ամենաթանկ տրանսֆերները

Այս ամառային տրանսֆերային պատուհանն աչքի ընկավ թանկարժեք ձեռբերումներով: Daily Mail-ը ներկայացրել է ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը, որը գլխավորում է անգլիական «Լիվերպուլից» կատալոնական «Բարսելոնա» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Երկրորդ տեղում կոլումբացի Խամես Ռոդրիգեսի տրանսֆերն է «Մոնակոյից» Մադրիդի «Ռեալ», իսկ եռյակը եզրափակում է անգլիական ֆուտբոլի ամենաթանկ տրանսֆեր դարձած արգենտինացի Անխել Դի Մարիան:

Ամռան ամենաթանկ տրանսֆերները

1. Լուիս Սուարես («Լիվերպուլից»՝ «Բարսելոնա») – 81 միլիոն եվրո

2. Խամես Ռոդրիգես («Մոնակոյից»՝ «Ռեալ») – 80

3. Անխել Դի Մարիա («Ռեալից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ») – 75

4. Դավիդ Լուիս («Չելսից»՝ ՊՍԺ) – 49.5

5. Էլյակիմ Մանգալա («Պորտուից»՝ «Մանչեսթեր Սիթի») – 44.5

6. Դիեգո Կոստա («Աթլետիկոյից»՝ «Չելսի») – 44

7. Ալեքսիս Սանչես («Բարսելոնայից»՝ «Արսենալ») - 40

8. Լյուկ Շոու («Սաութհեմփթոնից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ») – 37.8

9. Անդեր Հերերա («Աթլետիկից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ») – 36.5

10. Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոնայից»՝ «Չելսի») - 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում