12:15  ,  2 սեպտեմբերի, 2014

Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենն անդրադարձել է «Մոնակոյի» ու Կոլումբիայի հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությանը մանչեսթերյան ակումբ:
«Միանշանակ, դա լավ տրանսֆեր է: Ֆալկաոն եզակի ֆուտբոլիստ է, ով շատ է դուր գալիս ինձ: Սակայն կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ուժեղացներ ոչ թե հարձակման գիծը, այլ՝ պաշտպանությունը: Թիմում շատ են հարձակվողները: Այնտեղ չեն պատկերացնում, թե ինչպես են նրանք խաղալու: Կարծում եմ՝ Լուի վան Գալը կարող է զոհաբերել Խուան Մատային»,- Օուենի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» ծախսեց 150 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գնելով Անխել Դի Մարիային («Ռեալ» - 59,7 միլիոն ֆունտ), Անդեր Հերերային («Աթլետիկ» - 29), Լյուկ Շոուին («Սաութհեմփթոն» - 27), Մարկոս Ռոխոյին («Սպորտինգ» - 16), Դեյլի Բլինդին («Այաքս» -14) եւ վարձակալելով Ռադամել Ֆալկաոյին («Մոնակո» - 6):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում