11:11  ,  2 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդում» Ֆալկաոն կխաղա սիրելի համարով

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռադամել Ֆալկաոն անգլիական ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով: Այդ մասին 28-ամյա ֆուտբոլիստը գրել է թվիթերյան էջում:

Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդի» 9 համարը պատկանել է բուլղարացի Դիմիտար Բերբատովին, ֆրանսիացի Լուի Սահային եւ անգլիացի Էնդի Քուուլին:

Ֆալկաոն 9 համարի մարզաշապիկով խաղացել է նաեւ պորտուգալական «Պորտուում», Մադրիդի «Աթլետիկոյում» եւ «Մոնակոյում»:

Հիշեցնենք, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի ռմբարկուին, իսկ պայմանագրի վերջում հնարավորություն կունենա գնել նրա տրանսֆերային իրավունքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում