10:48  ,  2 սեպտեմբերի, 2014

Ինյեստան բաց կթողնի Իսպանիայի հավաքականի խաղերը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի հավաքականին չի օգնի Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում ու Մոկեդոնիայի հետ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, հայտնում է ակումբի կայքը:

30-ամյա Ինյեստան շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից, որի պատճառով բաց թողեց «Վիլյառեալի» դեմ Պրիմերայի երկրորդ տուրի խաղը:

Իսպանիայի հավաքականի առաջիկա խաղերը կկայանան սեպտեմբերի 4-ին եւ 8-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում