10:27  ,  2 սեպտեմբերի, 2014

US Open. Ջոկովիչն ու Մարեյը կհանդիպեն քառորդ եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եւ բրիտանացի Էնդի Մարեյը կհանդիպեն Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/4 եզրափակիչում:

Չորրորդ շրջանում Ջոկովիչը 6:1, 7:5, 6:4 հաշվով հաղթեց գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին, իսկ Մարեյը 3 սեթում պարտության մատնեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային՝ 7:5, 7:5, 6:4:

Քառորդ եզրափակիչի զույգ կազմեցին նաեւ շվեյցարացի Ստեն Վավրինկան ու ճապոնացի Կեյ Նիսիկորին:

US Open, տղամարդիկ, չորրորդ շրջան 

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա) – 6:1, 7:5, 6:4

Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 5:7, 5:7, 4:6

Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – Թոմի Ռոբրեդո (Իսպանիա)՝ 7:5, 4:6, 7:6, 6:2

Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 4:6, 7:6, 6:7, 7:5, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս