10:18  ,  2 սեպտեմբերի, 2014

Պրեմյեր լիգայի ակումբները սահմանեցին տրանսֆերային ռեկորդ (ֆոտո)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության ակումբները սահմանել են Պրեմյեր լիգայի տրանսֆերային ռեկորդ: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբները ծախսել են 835 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC Sport-ը:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013-ին, երբ Պրեմյեր լիգայում տրանսֆերների վրա ծախսվել էր 630 միլիոն ֆունտ: Ամենաշատը ծախսել է «Մանչեսթեր Յունայթեդը», որն իրականացրել է ռեկորդային 150 միլիոն ֆունտի տրանսֆեր: Լուի վան Գալի թիմը գնել է Անխել Դի Մարիային («Ռեալ» - 59,7 միլիոն ֆունտ), Անդեր Հերերային («Աթլետիկ» - 29), Լյուկ Շոուին («Սաութհեմփթոն» - 27), Մարկոս Ռոխոյին («Սպորտինգ» - 16), Դեյլի Բլինդին («Այաքս» -14) եւ վարձակալել է Ռադամել Ֆալկաոյին («Մոնակո» - 6):

Լուիս Սուարեսին վաճառած «Լիվերպուլը» տրանսֆերների վրա ծախսել է 117 միլիոն ֆունտ, «Չելսին»՝ 91.3, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 50:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում