12:50  ,  2 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյան vs Հիկարու Նակամուրա

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 6-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրային, ում հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջին շրջանում գրոսմայստերները բաժանվել են ոչ ոքիով:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան: Արոնյանն ունի 1.5 միավոր:

Պարտիաների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 23:00-ին:

Sinquefield Cup, 6-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լեւոն Արոնյան (Հայաստան)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Մրցաշարային աղյուսակ 

1. Ֆաբիանո Կարուանա՝ 5

2. Մագնուս Կարլսեն՝ 2.5

3. Վեսելին Տոպալով՝ 2.5

4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2

5. Լեւոն Արոնյան՝ 1.5

6. Հիկարու Նակամուրա՝ 1.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում