09:26  ,  2 սեպտեմբերի, 2014

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն վերադարձավ Իսպանիա (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարիերան կշարունակի «Վալենսիայում»:

Իսպանական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին: Նեգրեդոն «Վալենսիայում» կխաղա 7 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի կայքը:

Վարձակալության պայմանագրի վերջում «Վալենսիան» հնարավորություն կունենա 23.8 միլիոն ֆունտ ստերլինգով գնել Նեգրեդոյի տրանսֆերային իրավունքը: Նախորդ մրցաշրջանում իսպանացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 36 խաղի՝ խփելով 1 գոլ: Նրան ցանկանում էր ձեռք բերել նաեւ Մադրիդի «Ռեալը», որը վարձակալեց «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Հերնանդեսին: Նեգրեդոն 2013-ին իսպանական «Սեւիլիայից  էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում