23:30  ,  1 սեպտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Ռիգայում (ֆոտոշարք)

Լատվիա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ռիգայում:

Բեռնար Շալանդի թիմը մարզվել է «Դաուգավա» մարզադաշտում: Շվեյցարացի մասնագետի գլխավորությամբ ֆուտբոլիստներն աշխատել են ֆիզիկական եւ խաղային որակների բարելավման ուղղությամբ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու մարզում: Ժամը 18:00-ին «Սկոնտո» ստադիոնում կայանալիք մարզման 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ՝ ժամը 17:30-ին, «Սկոնտո» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:45-ին: Խաղը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը՝ 36-ամյա Գեդիմինաս Մաժեյկայի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով