23:22  ,  1 սեպտեմբերի, 2014

Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց նաեւ երրորդ ձախ պաշտպանին (ֆոտո)

Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է անգլիական ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել եւ 4 տարվա պայմանագիր է կնքել մանչեսթերյան ակումբի հետ: Նրա տրանսֆերը կկազմի 14 միլիոն ֆունտ ստերլինգ: Դեյլի Բլինդը երրորդ ձախ պաշտպանն է, ում Անգլիայի 20-ակի չեմպիոնը գնում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ մանչեսթերցիները ձեռք էին բերել անգլիացի Լյուկ Շոուին եւ արգենտինացի Մարկոս Ռոխոյին:

Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Բլինդը լավ տպավորություն էր տողել Հոլանդիայի հավաքականի կազմում: Նա 2008-ից էր խաղում «Այաքսի» գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում