Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է անգլիական ակումբի կայքը:
24-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել եւ 4 տարվա պայմանագիր է կնքել մանչեսթերյան ակումբի հետ: Նրա տրանսֆերը կկազմի 14 միլիոն ֆունտ ստերլինգ: Դեյլի Բլինդը երրորդ ձախ պաշտպանն է, ում Անգլիայի 20-ակի չեմպիոնը գնում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ մանչեսթերցիները ձեռք էին բերել անգլիացի Լյուկ Շոուին եւ արգենտինացի Մարկոս Ռոխոյին:
Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Բլինդը լավ տպավորություն էր տողել Հոլանդիայի հավաքականի կազմում: Նա 2008-ից էր խաղում «Այաքսի» գլխավոր թիմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում