23:12  ,  1 սեպտեմբերի, 2014

Ռոնալդու. «Ռեալի» տրանսֆերների մասին չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության մասին:

«Ռեալի» տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ ունեմ հստակ կարծիք, սակայն չեմ կարող բարձրաձայնել այն: Այլապես վաղը խոսքերս կհայտնվեն թերթերի առաջին էջերին, իսկ ես չեմ ցանկանում դա: Մենք պետք է հարգենք ակումբի նախագահի որոշումը:

Դի Մարիան ու Խաբի Ալոնսոն մեծ նշանակություն ունեին թիմի համար, սակայն նրանք հեռացան, իսկ մենք պետք է հարգենք նորեկներին: Վստահ եմ, որ ամեն բան լավ է լինելու»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է The Globe and Mail-ը:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Ռեալը» պայմանագիր է կնքել կոստառիկացի Կելյոր Նավասի, կոլումբացի Խամես Ռոդրիգեսի, գերմանացի Տոնի Կրոսի ու մեքսիկացի Խավյեր Հերնանդեսի հետ՝ հրաժեշտ տալով իսպանացի Դիեգո Լոպեսից, Խաբի Ալոնսոյից, Ալվարո Մորատայից եւ արգենտինացի Անխել Դի Մարիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում