22:29  ,  1 սեպտեմբերի, 2014

Բարձրագույն խումբ. 5-րդ տուրի գոլերը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում օգոստոսի 30-ին եւ 31-ին կայացան 5-րդ տուրի 2 խաղերը, իսկ մյուս 2 հանդիպումները հետաձգվեցին: Առաջատար «Ուլիսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ, իսկ «Արարատը» տանը 2:0 հաշվով պարտության էր մատնեց «Միկային»՝ տանելով առաջին հաղթանակը:

«Արարատի» եւ «Ուլիսի» մամուլի ծառայությունները ներկայացրել են խաղերի գոլերը:

Այս տուրի «Բանանց» - «Փյունիկ» եւ «Շիրակ» - «Գանձասար» խաղերը հետաձգվել էին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի պատճառով:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

Օգոստոսի 30

«Արարատ» - «Միկա»՝ 2:0

Բրայան դե լա Ֆուենտե, 31, Ալեքսանդր Ռակիչ, 90+3

Հեռացում՝ Արմեն Պետրոսյան, 71 («Միկա»)

Օգոստոսի 31 

«Ալաշկերտ» - «Ուլիս»՝ 0:2

Լուբամբո Մուսոնդա, 44, Հովհաննես Գոհարյան, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով